ՆԳՆ-ն դեռ չի հաստատում Սամվել Կարապետյանի բերման ենթարկելու լուրը
Իրավունք
18:31 17/06/2025
Հայաստան

ՆԳՆ-ն դեռ չի հաստատում Սամվել Կարապետյանի բերման ենթարկելու լուրը

 Լրատվամիջոցները հայտնում են, որ քիչ առաջ Երևանում ձերբակալել են գործարար, բարեգործ Սամվել Կարապետյանին, ինչպես նաև նրա հետ ձերբակալվել են  այլ անձիք։
 
«Որևէ տեղեկություն չունենք։ Իրավասություն էլ չունենք որևէ բան հայտնելու»,- լրագրողներին ասացին Կարապետյանի առանձնատան մոտ կանգնած ընկերները։
 
Panorama.am-ի հետ զրույցում ՆԳՆ մամուլի ծառայությունից հետևյալը պարզաբանեցին․ «Մի խումբ անձինք բերման են ենթարկվել։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունն այս պահին իրականացնում է օպերատիվ միջոցառումներ»։
 
Նախարարությունից չհստակեցրին, թե արդյո՞ք բերման ենթարկվածների շարքում  Սամվել Կարապետյանն է, միայն նշեցին․  «Այս պահին այլ ինֆորմացիա չենք կարող փոխանցել»։
 
Ավելի վաղ Panorama.am-ի աղբյուրների փոխանցմամբ՝ հատուկ ջոտայինները քիչ առաջ ներխուժել են «Տաշիր» ընկերությունների սեփականտեր Սամվել Կարապետյանի առանձնատուն։ Մոնումենտի Ուլնեցի փողոցում, որտեղ գտնվում է Կարապետյանի առանձնատունը, այս պահին իրարանցում է։ 

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
ՆԳՆ-ն դեռ չի հաստատում Սամվել Կարապետյանի բերման ենթարկելու լուրը